Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

2016-01-08

Այսօր՝ հունվար 8-ին ժամը 12:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շվեյցարական մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ, որին այս տարի մասնակցում են շուրջ 770 պատանի շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, ԼՂՀ-ից և Վրաստանից: Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝ Ա4 մրցաշար - մինչև 10տ., Ա3 մրցաշար - մինչև 12տ., Բ մրցաշար - մինչև 12 և 10տ. աղջիկներ, Ա2 մրցաշար - մինչև 14տ., Ա1 մրցաշար - մինչև 18տ.: Խաղերը կընթանան յուրաքանչյուր օր` երկու ժամանակացույցով. Ա4, Ա3 և Բ մրցաշարերը՝ ժամը 11:00-ին, իսկ Ա2 և Ա1 մրցաշարերը՝ 14:30-ին: 

Օգտակար հղումներ





Developed by 5165m Studio